Search
Close this search box.

Մոսկվայում հայ գործարար է սպանվել

Lenta.ru-ի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 16-ի առավոտյան Մոսկվայի կենտրոնում վարձու մարդասպանի կողմից սպանվել է 44-ամյա հայ գործարար Գեորգի Ա.-ն:Գործարարը սպանվել է իր ավտոմեքենայից դուրս  գալու ժամանակ, մարդասպանն արձակել է մի քանի կրակոց:

Ռուսական իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ սպանությունը պատվիրված է:

Հանցագործը առնվազն 4 անգամ կրակել է զոհի վրա, հարուցվել է քրեական գործ սպանություն և զենքի ապօրինի շրջանառություն հոդվածով։