Search
Close this search box.

ՀՖՖ նախագահի թեկնածուները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում ընթացող մամուլի ասուլիսի ընթացքում ֆեդերացիան հրապարակեց նախագահի և գործադիր կոմիտեի անդամների թեկնածուների անունները։

ՀՖՖ նախագահի ընտրությանը կմասնակցեն «Ուրարտուի» և «Վանի» կողմից առաջադրված ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը և «Լոռիի» նախագահ Թովմաս Գրիգորյանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆուտբոլի դեպարտամենտի ղեկավար, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Փյունիկի» կողմից առաջադրված Կիպրոսի «Արարատի» հիմնադիր Արսեն Աղաջանյանի թեկնածությունը՝ «Փյունիկի» կողմից ներկայացված փաստաթղթային փաթեթում ՀՖՖ կանոնադրության հետ անհամապատասխանություններ ունենալու պատճառով:

Ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 23-ին անցկացվելիք ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովում։