Search
Close this search box.

Սոնա Ասատրյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ռումինիայի Մամայա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնություն

Մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում Սոնա Ասատրյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և դարձել Եվրոպայի  չեմպիոն: Ասատրյանը նաև 128 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:

Մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Սարգսյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: