Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ադրբեջանցիների գողության փորձը հայկական տաղավարից

Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը անդրադարձել է Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում ադրբեջանցիների պահվածքին.« Հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտնում երկու ադրբեջանցի, վերցնում գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում դրանք իրենց հետ: Մերոնք կարգի հրավիրելու պահանջով հետևում են այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցնում քարտեզներն ու վերադառնում: Անմիջապես տաղավար եմ կանչում ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրում է և խոստանում միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ:

Այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեև ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), և մենք կփորձենք այն առաջիկայում հրապարակել:

Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ “սեպարատիստների” տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար:

Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին (տես մի քանի օրինակ կցված նկարներում)»,-տեղեկացրել է մշակույթի փոխնախարարը:

[smartslider3 slider=129]