Search
Close this search box.

Ֆոտո.14 հազար ոչխար տեղափոխող նավը շրջվել է Սև ծովում

Ռումինիայում 14000 ոչխար տեղափոխող բեռնատար նավ է շրջվել Սև Ծովում: Կենդանիներին փրկելու գործողության մեջ ներգրավվել են ոստիկանությունը, հրշեջները և ռազմական նավատորմի աշխատակիցները:

Նավի վրա անձնակազմի 22 անդամներ էին` Սերբիայի քաղաքացիներ: Բոլորը փրկվել են:

Դեպքի վայրում իրականացվում են գործողություններ՝ ոչխարներին փրկելու համար: «Արդեն փոքր քանակությամբ ոչխարներ ենք փրկել: Նրանք լողացել են ծովում», — BBC-ի հետ զրույցում ասել է շտապօգնության ծառայության խոսնակը: Սակայն, փրկարարները կարծում են, որ ոչխարների մեծ մասը խեղդվել են: Իսկ թե ինչու է շրջվել նավը, դեռ անհայտ է: