Search
Close this search box.

Կառավարությունը կլուծի փախստականների բնակարանային խնդիրը

988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանի ձեռքբերման վկայագիր կտրամադրվի։ Այս մասին որոշում կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

«2013–ի հաշվառման համաձայն` կարիքավոր են համարվել նման 895 ընտանիք։ Ծրագրի շահառուների թիվը ճշգրտելու նպատակով ծառայությունն այս տարի ուսումնասիրություններ է նախաձեռնել»,–ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանը։
Նրա խոսքով` պետությունն այս ընտանիքների բնակարանի խնդիրը պարտավոր էր լուծել տարիներ առաջ։ Ժամանակին ինչ–ինչ գործընթաց սկսել է, որոշներին տներ են հատկացվել, բայց 2009–ից գործընթացը կանգ է առել։

Բադալյանը հայտնեց նաև, որ ծրագրի իրականացման համար 1.5 մլրդ դրամ կտրամադրվի պետբյուջեից։ Նշենք նաև, որ վկայագրի միջոցով բնակարան ձեռք բերելու ժամկետը 1 տարի է, և այն ենթակա չէ երկարաձգման:

Հիշեցնենք, որ ըստ սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի և Երևանի քաղաքապետարանի ներկայացրած ցուցակների, որոնք թարմացվել են 2019թ. մարտ-ապրիլ ամիսներին` ՀՀ-ում բնակարանի կարիք ունեցող փախստական ընտանիքների թիվը 2589 է, որոնցից 1070-ը բնակվում են Երևանում, իսկ 1519-ը` մարզերում: