Search
Close this search box.

Սամբոյի աշխարհի առաջնության առաջին օրը՝ երեք մեդալ

Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը:

Ուրախալի է, որ մերոնք նվաճեցին երեք մեդալ: Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը (48կգ) եւ Վահագն Չալյանը (82կգ):

Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը: Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի:

Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝ 81 կգ, Արման Մանուկյանը՝ +87 կգ, երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ եւ Անի Տեր-Հարությունյանն (44 կգ) ու Աննա Մկրտչյանը (+80 կգ):