Search
Close this search box.

Քարդաշյանի ամուսինը՝ Քայնե Ուեսթը կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում

Hollywood Reporter-ը հայտնում է, որ ռեփեր Քայնե Ուեսթը ցանկություն է հայտնել իր թեկնածությունն առաջադրելու 2024 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններում:

Նյու-Յորքում Fast Company Innovation Festival նորարարական փառատոնին ելույթ ունենալով՝ Ուեսթը խոսել է իր՝ նախագահի թեկնածու լինելու մասին: Ներկաները ծիծաղով են ընդունել այդ հայտարարությունը, իսկ Քայնեն հարցրել է, թե ինչի վրա են ծիծաղում: «Մենք այնքա՜ն աշխատատեղեր կստեղծենք»: Նա նաև ուշագրավ է համարել այն փաստը, որ ամեն երրորդ աֆրոամերիկացի բանտում է:

«Մարտին Լյութեր Քինգին սպանեցին ոչ թե այն բանի համար որ նա երազանք ուներ, այլ նրա համար, որ ուրիշ ասելիք ուներ: Նա խոսում էր սևամորթների իրավունքների, տնտեսական հնարավորությունների ընդլայնման մասին», — ասել է ռեփերը: