Search
Close this search box.

Փոխնախարարի ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 1 663 637 ՀՀ դրամ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած՝ Ա. Հարությունյանի 2018թ. տարեկան հայտարարագրից:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ եկամուտների վերոնշյալ հանրագումարը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 1 379 532 ՀՀ դրամ և 284 105 ՀՀ դրամ:

Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 1 000 000 ՀՀ դրամ, 50 000 ԱՄՆ դոլար և 1 000 000 ռուսական ռուբլի:

2018թ. հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները ո՛չ ավելացել են, ո՛չ նվազել: Արմեն Հարությունյանը արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ է նշանակվել 2018 թվականի հոկտեմբերին: