Search
Close this search box.

«Ստուգումներ է, անում են»,- ասաց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Ըստ «ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Պալատի անդամները, տեւական ժամանակ է` քաղաքապետարանի երեք աշխատասենյակ զբաղեցրած, ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր ուսումնասիրում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը վախենալու բան չունի, թող ստուգեն, ֆինանսական առումով էլ իրենք մաքուր են:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բալասանյանը հայտարարեց, որ ստուգումներ Հաշվեքննիչ պալատն իրականացնում է, բայց որեւէ արտառոց բան չկա, քանի որ Պալատը նման ստուգումներ այլ տարիների եւս իրականացրել է: «Ամեն ինչ նորմալ է, ստուգումներ է, անում են, նորմալ է»,-հայտարարեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը»: