Search
Close this search box.

Մոսկվայում ոստիկանը փորձել է կուլ տալ 10,000 ռուբլի կաշառքը

Մոսկվայում կաշառք վերցնելիս բռնված ոստիկանության մայորը փորձել է կուլ տալ 10 000 ռուբլի արժողությամբ թղթադրամները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:

«Ձերբակալության պահին մայոր, ՆԳՆ ոստիկանական բաժնի ավագ օպերլիազորը փորձել է ծամել և կուլ տալ հանցանշանները, այսինքն՝ փողերը, սակայն նրան խանգարել են սկսածն ավարտին հասցնել»,- ասել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը:

Դեպքի վայրում արված լուսանկարից երևոիմ է, որ 5000 և 1000 ռուբլիանոց թղթադրամները մայորը գրեթե ամբողջությամբ ծամել է: Մյուս 1000 ռուբլիանոց 4 թղթադրամներն ամբողջական են մնացել:

Քննության տվյալներով՝ 10,000 ռուբլի կաշառքը ոստիկանը ստացել է անցյալ ուրբաթ՝ խոստանալով չհարուցել քրեական գործ, որի մանրամասները չեն հաղորդվում:

Չնայած կաշառքի ոչ մեծ չափին՝ սպային սպառնում է ազատազրկում առավելագույնը մեկ տարով կամ տուգանք: