Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սպանել են կնոջն ու նրա չորս երեխաներին

Մեքսիկայում անհայտ անձինք սպանել են մի կնոջ իր չորս երեխաներով հանդերձ։ Այս մասին հայտնում է Fórmula ռադիոկայանը, մանրամասնելով, որ զոհերը եղել են Չիուաուա նահանգի մորմոն ակտիվիստ քարոզչի ազգականները։ Դիակները հայտնաբերվել են Սոնորա եւ Չիուաուա նահանգների սահմանագծին, որտեղ էլ նրանց սպանել են կրակահերթով։ Տեղի ոստիկանությունը սկսել է քննություն իրականացնել հանցագործներին հայտնաբերելու եւ գործը բացահայտելու ուղղությամբ։