Search
Close this search box.

Նոր տեղեկություն՝ ՌԴ-ում վիրավորված հայերի առողջական վիճակից

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած հայազգի անձանց վերաբերյալ Սանկտ Պետերբուրգի թիվ 18 ծննդատան վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ վերելակի ընկնելու հետևանքով տուժած երկու հայազգի անձինք (Գ․ Հ. և Ա․ Կ․) շարունակում են գտնվել Ալեքսանդրովի քաղաքային հիվանդանոցում և Ջանելիձեի անվան շտապ օգնության ԳՀԻ-ում։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկատվության` տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր․ նրանք ունեն բազմաթիվ բաց և փակ կոտրվածքներ, ներքին օրգանների վնասվածքներ:

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանում բուժհաստատությունների հետ»։