Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը չի ազատվել զբաղեցրած պաշտոնից. պարզաբանում

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտարարություն է տարածել. «Լրատվական դաշտում անհայտ ծագմամբ մի շարք կայքեր տեղեկություն են տարածում, թե Արայիկ Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Նյութի հեղինակները, հղում անելով համացանցում գործող ֆեյք օգտատիրոջ գրառմանը, պնդում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ ստորագրել է Հարությունյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ որոշումը։ Տարածվող տեղեկությունները, սակայն, չեն համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ, ավելի վաղ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դեմ տեղեկատվական արշավ էր սկսվել՝ կապված Երևանի Մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակ» կայարանի տարածքում տեղի ունեցած ներկայացման հետ։

Ինքը՝ նախարարը, անդրադառնալով պերֆորմանսին, հայտնել էր, որ այս կամ այն ծրագրին գումար հատկացնելու որոշումը կայացվում է գնահատող հանձնաժողովի կողմից, որի անդամ են հանդիսանում արվեստի անվանի գործիչները»։