Search
Close this search box.

Հոգլանդի հայտարարությունը հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից. Արման Մելիքյան

«Առավոտ» թերթը գրում է. «ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությանը, նշեց, որ քաղաքական գործընթացը երբեմն իրոք շատերի համար զարմանալի շրջադարձեր է պարունակում։
«Տվյալ դեպքում ստացվել է այնպես, որ ԱՄՆ համանախագահը, Մադրիդյան սկզբունքների տառին եւ ոգուն համապատասխանող այս հայտարարությունը հնչեցնելով, փաստորեն, հայկական կողմերին պաշտպանում է շատ ավելի վատ տարբերակի կիրառումից՝ մի տարբերակի, որը նախատեսում է Արցախի տարածքների աստիճանական հանձնումը ադրբեջանական կողմին՝ անգամ ոչ թե ԼՂԻՄ սահմաններում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման դիմաց, այլ ճակատային գծում ադրբեջանական զինուժի կողմից ագրեսիվ գործողությունների դադարեցման դիմաց։ Հաստատապես ժամանակավոր դադարեցման դիմաց», ասաց Մելիքյանը»: