Search
Close this search box.

Արտակարգ միջադեպ Ռուսաստանում. հայեր են վիրավորվել

Բանվորներից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել Սանկտ Պետերբուրգի ծննդատանը վերելակի հորանն ընկնելու հետևանքով։ Տուժածները հայաստանցի են, հայտնում է «Ֆոնտանկան»։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ի երեկոյան Պետերբուրգի Նևսկի շրջանի ծննդատանը։

Տուժածներից մեկը 28, մյուսը` 35 տարեկան է։ Նրանց բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել։ 28 տարեկան երիտասարդը շոկային վիճակում է, նրան վերակենդանացման բաժանմունք են տեղավորել։

Նախնական վարկածով` միջադեպի պատճառ է դարձել այն, որ մոնտաժի ժամանակ ճոպանը կտրվել է։ Վերելակը պոկվել է չորրորդ հարկից։