Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում

Այսօր ցերեկվանից տաք օդային հոսանքների ներթափանցումը սկսվում է, տեղեկացրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը. «Առաջիկա օրերին հավեսով տաքանում ենք»,- գրել է նա:

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 4-8-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի  4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: