Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը զուգարանները թողած՝ ներկայացում է սարքում

21-րդ դարում Հայաստանում դեռ կան դպրոցներ, որտեղ երեխաները օգտվում են դրսի քարաշեն, հորատ զուգարաններից: Հանրապետության գրեթե բոլոր մարզերում է առկա այս խնդիրը: Դժվար չէ պատկերացնել, թե երեխաները ինչ վիճակում են հայտնվում հատկապես ձմռան ամիսներին, մոտ 100 մետր պետք է գնան, որ հասնեն պետքարանին:
Իսկ այսպես կոչված դրսի «ուբոռնիների» սանիտարական վիճակի մասին խոսելն ավելորդ ենք համարում:
Սա 21-րդ դարում ու նոր Հայաստանում:
Ավելորդ է խոսել նաև 100 տարեկան հողաշեն դպրոցների մասին, որոնք առկա են Հանրապետությունում և այդ դպրոցների երեխաները հույսով սպասում են, որ մի օր կառավարությունն ու մասնավորապես կրթության ոլորտը համակարգող թիվ մեկ պատասխանատուն դեմքով կրջվեն դեպի իրենց:
Բայց ոչ: Կրթության պատասխանատու՝ նախարար Արայիկ Հարությունյանը ավելի կարևոր գործով է զբաղված, նա ֆինանսներ է տրամադրում ինչ-որ անհասկանալի բեմականացումների համար, որը ոչ միայն անհրաժեշտություն չէ, այլ դրանից բխում է աղմուկ ու դժգոհություն հասարակության շրջանում՝ ուղղված գործող իշխանությանը:

Արդյո՞ք միտումնավոր է անում Արայիկ Հարությունյանը, առավել երբ հնարավոր է նման ծախսերով մի քանի հարյուր երեխայի դրսի «ուբոռնիների» փոխարեն դպրոցի ներսում գործող սանհանգույց նվիրել, և դժգոհության փոխարեն շնորհակալություն ստանալ: Թե նախարաը լավ է զգում, որ այսօր երեխաները իրենց կարիքները հոգում են նման տարածքում, ինքն էլ մայրաքաղաքում այսպիսի աղմուկ է ստեղծում:

Արդյունքում Change.org հարթակում, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից սկսում են իրենց քաղաքացիական նախաձեռնությունները, կողմնակիցներ են գտնում և իրականացնում են իրենց համար կարևոր փոփոխություններ, հայտնվել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դիմում։

Դիմումը ուղղված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Այն կազմել է օգտատեր Սասուն Մկրտչյանը։

Դիմումի տեքստում մասնավորապես նշված է. «Տևական ժամանակ է, ինչ ԿԳՄՍ նախարարությունը գտնվում է մի մարդու ձեռքերում, ով բազմիցս ապացուցել է ոլորտում դրական փոփոխություններ իրականացնելու իր անկարողությունը: Վերջին ժամանակներս չեն դադարում տարբեր օղակների կողմից նախարարի հասցեին հնչեցվող մեղադրանքները կապված ՝
— ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին պետության հաշվին ֆինանսավորելու և պրոպագանդելու,
— դպրոցների ծրագրային խնդիրներին դեռեւս լուծում չտված հայոց լեզու եւ հայոց պատմություն առարկաները բուհերից հանելու,
— ՀՊՏՀ ուսանողների կողմից բարձրաձայնվող խնդիրն արհամարհելու,
— ԵՊՀ ուսանողների խնդրին լուծում չտալու,
— առարկայական ծրագրերի մեջ փոփոխություններ կատարելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացնելու և նմանատիպ այլ քայլերի հետ։
Հաշվի առնելով նման էական հարցերի նկատմամբ անսկզբունքային վերաբերմունքը՝ պահանջում ենք կարևորագույն 4 ոլորտները լիովին ձախողած կադրի՝ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանի հրաժարականը»:

Armlife.am