Search
Close this search box.

Մոտ ապագայում Սերժ Սարգսյանին տեսնելու ենք ճաղերի հետևում

Հրաժարականից մեկուկես տարի անց, խախտելով խորհրդավոր լռությունը Սերժ Սարգսյանը խոսեց: Խոսեց ժողովրդի երջանկությունից, նշելով, որ հանուն ժողովրդի երջանկության պատրաստ է կալանավորվել:

Այս հայտարարությամբ, Սերժ Սարգսյանն ըստ էության ապացուցեց, որ ժողովուրդ ասվածն իր համար խաղալիքի պես մի բան է, որի հետ կարելի է խաղալ, որին կարելի է խաբել, կարելի է նսեմացնել և վիրավորել․․․: Ի դեպ, Սարգսյանի կողմից երջնակնությունը բանտ նստելու հետ ասոցացնելն ամենևին էլ պատահական չէ: Հայաստանի երրորդ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, որին կարելի է համարել քաղաքական ֆուֆլոիզմի հիմնադիր, չզսպելով էմոցիաները իրականում ի ցույց դրեց իր էությունը:

2008 թվականի մարտին Սերժ Սարգսյանի նախագահի աթոռը զավթելուն պես բանտում հայտնվեցին հարյուրավոր մարդիկ: Այնուհետև բանտում հայտնվեց նաև Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի մեծ երջնակություն Սերժ Սարգսյանի համար դժվար էր պատկերացնել: Սերժ Ազատիչը երջանիկ էր, որ նախագահի աթոռին է, իսկ ընդիմության առաջնորդները բանտում նստած: Սերժ Սարգսյանը փոխելով սահմանադրությունը դարձավ նաև ՀՀ վարչապետ, չնայած հայտարարել էր, որ այլևս երբեք չի հավակնելու երկրի առաջնորդի պաշտոնին:

Քաղաքական ֆուֆլոյին բնորոշ դասական արարք, որին հանդուրժել այլևս հնարավոր չէր: Մերժելով Սերժին ժողովուրդը մերժեց նաև քաղաքական ֆուֆլոիզմը, որը տարիների ընթացքում արմատացել էր մեր երկրում: Սերժ Սարգսյանի երջանկության մեխանիկան այլևս երբեք չի գործելու Հայաստանում: Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի բանտում հայտնվելուն: Կարծում եմ կասկածից վեր է, որ քաղաքական ֆուֆլոյին մոտ ապագայում տեսնելու ենք ճաղերի հետևում: Իր մեկուսարանում հայտնվելու վրա կարծես չի կասկածում նաև Սերժ Սարգսյանը: Այստեղ սակայն կա մի բայց․․․:

Ո՞վ պետք է մարի բանտում Սերժ Սարգսյանի կարտով տանուլ տված գումարները: Չէ, որ բանտում խաղալը սրբություն է, իսկ Սերժ Սարգսյանը կարծես թե անտարբեր չէ խաղերի հանդեպ: Հետևաբար կա մտավախությունը, որ Սերժ Ազատիչը բանտում քաղաքական ֆուֆլոյից, կարող է վերածվել իրական ֆուֆլոյի:

Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից