Search
Close this search box.

«Օրենքով գողին» դաժանորեն ծեծել է մտերիմ ընկերը

Ռուսաստանում օրենքով գողերի միջև տեղի է ունեցել հերթական քրեական հաշվեհարդարը: Թեյմուրազ Չուրաձեին, որը քրեական աշխարհում հայտնի է Ալեկո Շոշիա անունով, դաժանորեն ծեծել է մտերիմ ընկերը`քրեական հեղինակություն Գուրամ Չիխլաձեն (Կվեժոևիչ): Այդ մասին հայտնում է Lenta.ru- ն:

Մի քանի տարի առաջ Չիխլաձեին ծեծել են երկու «օրենքով գող»` Ջորջ Գոգելիանին (Գիա) և Վարլամ Կուխիանիձեն (Վատիա): Տուժողին օգնության է հասել Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդ Զախարի Կալաշովը (Շակրո Մոլոդոյ: Սակայն Չիխլաձեն Գոգելիանիին և Կուխանիձեին ասել է, որ իրենց վտանգ է սպառնում:

Բոլոր չորս քրեական իշխանությունների հանդիպման ժամանակ Չուրաձեն հայտարարել է, որ Չիխլաձեն ուզում է վրեժ լուծել Գոգելիանիից ու Կուխիանիձեից, բայց որևէ ապացույց չի ներկայացրել: Արդյունքում, Չիխլաձեն Չուրաձեին ինտրիգներ հյուսող է անվանել ու դաժանորեն ծեծել նրան: