Search
Close this search box.

4-ամյա աղջիկ երեխան ընկել է 17-րդ հարկից և ողջ մնացել

Մոսկվայի մերձակայքում գտնվող Դուբկի գյուղում 4-ամյա աղջիկ երեխան ընկել է 17-րդ հարկից և ողջ մնացել։ Այս մասին հայտնում է «Moscow Region Today» պորտալը:

Ըստ տեղեկությունների, աղջնակի հետ եղել է անչափահաս քույրը, իսկ մայրը տանը չի եղել։ Նա, ենթադրաբար, գնացել է խանութ՝ բաց թողնելով պատուհանը։

«Թե ինչպես է աղջնակն ընկել, ոչ մեկ չի տեսել։ Պատուհանի տակ ծառ է եղել, և ենթադրաբար երեխան ընկել է ծառի վրա, ինչն էլ մեղմացրել է վերջինիս անկումը»,-նշվում է հրապարակված տեղեկություններում։

Պատուհանից դուրս ընկած երեխան հոսպիտալացվել է Օդինցովի կենտրոնական շրջանային հիվանդանոց: Տուժածը շարժվում է և խոսում, սակայն ստացել է բազմաթիվ վնասվածքներ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։