Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գևորգ Պետրոսյանը միացավ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաքին

Այս պահին Ազգային ժողովի դիմաց ընթանում է բողոքի ակցիա՝ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Ինչպես հայտնի է, այսօր խորհրդարանի ներսում սպասվում է ԵԽ ներկայացուցիչների հանդիպում պատգամավորների հետ: Քիչ առաջ ԱԺ-ի դիմաց իրականացվող ստորագրահավաքին միացավ նաև ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ում համոզմամբ՝ այն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մեր արժեհամակարգին.

«Սրա նպատակը ոչ թե բռնությունը կանխարգելելն է, այլ այդ անվան տակ այլ բարքեր ՀՀ ներմուծելը, որին ԲՀԿ-ն դեմ է»,-նշեց պատգամավորը: