Search
Close this search box.

Ի՞նչ չարաշահումներ է արել Հրայր Թովմասյանը. բացառիկ մանրամասներ ՔԿ-ի ձեռք բերած տվյալներից

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ի՞նչ չարաշահումներ է արել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, եւ ի՞նչ տվյալներ է ձեռք բերել Քննչական կոմիտեն: Այս գործի հետ կապված «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ է պարզել:

Կոմիտեն հիմնավորել է, որ Բաղրամյան 1 փակուղի 14 շենքի թիվ 162 տարածքը Երեւանի քաղաքապետարանի աճուրդով Թովմասյանն է ձեռք բերել, եւ գործն ուղարկվել է ՀՔԾ:

Քննչական կոմիտեի տվյալով` Հ. Թովմասյանի կալանավորված սանիկ Նորայր Փանոսյանը, որը 2011-2014թթ. Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետն է եղել, շուկայականից անհամեմատ ցածր գներով Երեւանի քաղաքապետարանից առքուվաճառքի պայմանագրերով հողատարածքներ է ձեռք բերել:

Եվ, ըստ էության, նախաքննական մարմինը եկել է այն եզրահանգման, որ Փանոսյանը դրանք Հ. Թովմասյանի համար է ձեռք բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ Քննչական կոմիտեում այս մասին կոնկրետ անձ է ցուցմունք տվել: Նա իրավապահներին տեղեկացրել է, որ հանդիպել է Թովմասյանի հետ, եւ հենց Թովմասյանն է նրան ասել, որ նման տարածք ունի, ավելին` նույնիսկ ակնարկել է, թե կարող է վաճառել»: