Search
Close this search box.

Աղվան Հովսեփյանը համագործակցո՞ւմ է իշխանությունների հետ. Նա «խոշոր ձկների» կենսագրություն ը լավ գիտի

«Իրատես» թերթը գրում է. «Օրերս խորհրդարանում ունեցած ճեպազրույցի ժամանակ լրագրողները քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեցին նաև ՔԿ նախկին պետ, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի «որպիսությամբ»:

«Անընդհատ տեսակետներ են հնչում, որ պետք է ուսումնասիրել Աղվան Հովսեփյանի գործունեությունը, անգամ պետք է մեղադրանք առաջադրվի։ Նրա գործունեության հետ կապված՝ կոմիտեում ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են, փաստաթղթեր չե՞ն ուզում Ձեզնից»,- հարցրեց լրագրողներից մեկը:

Հայկ Գրիգորյանը խուսափողական պատասխան տվեց, ասելով, թե, քրեական դատավարության 190-րդ հոդվածի համաձայն, պաշտոնատար այդ անձինք իրենց սուբյեկտները չեն. «Հարցի հասցեատերը ես չեմ»:

«Իրատեսի» տեղեկություններով՝ իշխանություններն Աղվան Հովսեփյանով ոչ միայն չեն հետաքրքրվում, այլև համագործակցում են նրա հետ: «Պարոն Հովսեփյանը հաճախ է խորհուրդներ տալիս ուժային կառույցներին: Քանի որ աշխատանքային բազմամյա փորձ ունի, «խոշոր ձկների» կենսագրությունն ու գործունեությունը լավ գիտի, փորձում է օգտակար լինել, ինչ-ինչ բաներ հուշել և այլն: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ, ըստ երևույթին, նրա նկատմամբ իրավական որևէ գործընթաց ո՛չ այժմ, ո՛չ առաջիկայում չի սկսվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: