Վրաստանում մահացել է դերասանուհի Լիկա Կավժարաձեն: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները: Արտիստուհուն մեռած են գտել Թբիլիսիի իր բնակարանում: Նա 57 տարեկան էր: Ենթադրվում է, որ մահվան պատճառ է դարձել սրտի տագնապը:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը մահվան փաստով հետաքննություն է սկսել: