Search
Close this search box.

Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը դադարեցրել է ՀԲՖ-ի գործն ընդդեմ ՀԱՕԿ-ի

Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան 2019 թվականի օգոստոսի 15-ին բողոք է ներկայացրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դեմ՝ ՀԱՕԿ-ի ասամբլեայի կողմից կայացված որոշման վերաբերյալ (ՀԲՖ-ին ՀԱՕԿ-ի անդամակցությունից զրկելը): Այդ առթիվ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանը (CAS) գործ է հարուցել օգոստոսի 21-ին:

2019 թվականի սեպտեմբերի 26-ին CAS-ը տեղեկացրել է հայցվորին (ՀԲՖ), որ դեռևս չի ստացել բողոքարկման ամփոփագիրը և, ըստ այդմ, հորդորել է մինչև հոկտեմբերի 3-ը, իբրև ապացույց, ներկայացնել բողոքարկման համառոտագիրը։

Քանի որ հայցվորի բողոքարկման համառոտագրի ներկայացնելու ժամկետը լրացել է հոկտեմբերի 3-ին, դատարանը բողոքարկումը չեղյալ է համարել` հաշվի առնելով, որ բողոքարկման ոչ մի գրություն չի ներկայացվել, պատասխաններ չեն ներկայացվել և հանձնաժողով չի ստեղծվել:

CAS-ը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա — Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե գործընթացը դադարեցվել է բավարար հիմքեր չունենալու պատճառով: