Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից

Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի» նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատությանը» տված հարցազրույցում հայտարարել է, թե «հեքիաթների ժանրից» է տեղեկությունը, թե իրեն ստիպել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից՝ այդ պաշտոնում Հրայր Թովմասյանին ընտրելու համար:

«Ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ ՍԴ նախագահը մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ լինի և ՍԴ նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է: Որևէ օրենքով նախատեսված չէ դրա ընթացակարգը, դա իմ իրավունքն է, կարող էի նաև հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել»:

Հարցին՝ Ձեզ չե՞ն ստիպել, որ այդ քայլին գնաք, որպեսզի Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ, Հարությունյանը պատասխանել է. «Դա հեքիաթների ժանրից է: Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը` իշխանությունը յուրացնելու կասկածանքով, իսկ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա, 2018 թվականին հանդիսանալով ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար, օժանդակել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք: