Search
Close this search box.

Ոստիկանապետեր են ազատվել զբաղեցրած պաշտոններից

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Shamshyan,com-ի փոխանցմամբ՝ Ա. Սարգսյանի հրամաններով՝ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը և ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ թոշակի անցնելու կապակցությամբ։