Search
Close this search box.

Թուլությունից դժգոհող կնոջ մոտ կես մետրանոց ուռուցք հայտնաբերվեց

52-ամյա պացիենտուհին Մոսկվայից, որը դժգոհել էր ընդհանուր թուլությունից եւ մեծացած որովայնից, կես մետրանոց ուռուցք ուներ։

Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը, համակարգչային տոմոգրաֆիան կնոջ մոտ, որի անունը չի նշվում, ձվարանի ուռուցք հայտնաբերեց, որն այնքան մեծ էր, որ հասնում էր մինչեւ թոքերի ստորին մասերը։

Ուռուցքը չափերով հասնում էր 50×40 սանտիմետրի։ Վիրաբույժները որոշել են հեռացնել ուռուցքը, դրա հետ միասին՝ նաեւ արգանդն ու մեծ ընդերացանցը։

Մի քանի օր հիվանդանոցում անցկացնելուց հետո կնոջը դուրս գրեցին բավարար վիճակում՝ խորհուրդ տալով կանոնավորապես ստուգվել բժիշկների մոտ՝ ուռուցքի կրկնակի գոյացումը կանխելու համար։