Search
Close this search box.

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը՝ բնակելի շենքում պայթյունի արդյունքում տուժածների շրջանում հայերի մասին

Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Այս մասին հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:

«Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,-ասված է հայտարարության մեջ: