Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյան, մի ընդունեք Սարհատ Պետրոսյանի հրաժարականը

Կադաստրի կոմիտեի մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանն իր ֆեսբուքյան էջում գրում է.

Վերջին երկու տարվա մեջ երկրորդ անգամ հրաժարական են տալիս անմիջական ղեկավարներս: Երկուսն էլ՝ չափազանց նվիրված իրենց գործին, հմուտ ու պրոֆեսիոնալ, ուղնուծուծով հասկացող իրենց ղեկավարած ոլորտը, պայծառ, գերժամանակակից, շրջադարձային, ոլորտը հիմնահատակ վերափոխող ծրագրերով, երկուսն էլ՝ արդարամիտ, կոռուպցիան քոքահան անելու համակարգային մոտեցումներով…
Դրա համար էլ պինդ կպած չեն աթոռից, ու նյարդերը ժամանակից շուտ են տեղի տալիս: Բայց սենց լավ չի: Նիկոլ Փաշինյան (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) և կառավարություն, մի ընդունեք Սարհատ Պետրոսյանի հրաժարականը:

Հիշեցնենք որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին Պետրոսյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ:

«Որպես պատճառ նշել եմ, որ չեմ կիսում մեր կառավարության քաղաքականությունն ու առկա մոտեցումները քաղաքաշինության բնագավառում, որն ինձ համար ներառում է նաև կադաստրի ոլորտը», – գրել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

Գնահատելով իր 1.5 տարվա պաշտոնավարման ժամկետը՝ Սարհատ Պետրոսյանը ափսոսանքով փաստել է, որ իր ջանքերը «ունեցել են միայն դրվագային ազդեցություն»։