Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում. 21 ամյա աղջիկ է մահացել

Երևանում այսօր հիվանդանոց տեղափոխված 21-ամյա աղջիկն արդեն մահացած է եղել։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր մայրաքաղաքում շտապօգնության խումբն ահազանգով մեկնել է Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկը, որտեղից 1-ին համալսարանական հիվանդանոց է տեղափոխել երիտասարդ մի աղջկա:

Նա հիվանդանոց է ընդունվել արդեն մահացած վիճակում։ Տեղեկությունը փոխանցվել է իրավապահներին, որոնք էլ եկել են բուժհաստատություն և միջոցներ են ձեռնարկում աղջկա մահվան պատճառները պարզելու ուղղությամբ։ Բոլոր հարցերի պատասխանները կտա դատաբժշկական փորձաքննությունը։ Ըստ որոշ լուրերի՝ աղջիկն այս ամիս կդառնար 22 տարեկան։

Դիտեք նաև՝