Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երբ օդաչուն հայ է. «Գլուխգովա՝ հռոմեացիներին հիշեցրեք Երևանի մասին»

Համացանցում զվարճալի տեսանյութ է հայտնվել օդաչու հայի մասին, որը Հայաստանի մայրաքաղաքը գովազդելու յուրօրինակ մեթոդ է կիրառում։ PR մասնագետի մասին տեսանյութը հրապարակվել է chilly_pepper–ի (լուսանկարիչ Նադեժդա Վոզնեսենսկայա) ինստագրամյան էջի «սթորիզում»։

Կադրերում երևում է Իտալիայի մայրաքաղաք մեկնող ինքնաթիռի սրահը։

Հայ օդաչուն հանկարծ դիմում է ուղևորներին. «Հռոմի փողոցներում պարծենալու են և ասեն, որ Հռոմն ամենահին քաղաքն է։ Բայց երբ նրանք դա ասեն, խնդրում եմ` ասացեք նրանց, որ Երևանը Հռոմից 29 տարով մեծ է»։

Օդաչուի ասածից հետո բոլորը ծիծաղում են։