Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սպանված ոստիկանի հոգեհանգստի արարողությունը՝ ոստիկանության կրթահամալիրում. ներկա է Նիկոլ Փաշինյանը

Ոստիկանության կրթահամալիրում ընթանում է Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով սպանված ոստիկան Տիգրան Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը։Հոգեհնագստին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, պատգամավորներ և պաշտոնյաներ։

Հիշեցնենք, հոկտեմբերի լույս 16-ի գիշերը միջադեպ է տեղի ունեցել Ազատության հրապարակում, որի հետեւանքով ծառայողական պարտականությունները կատարելիս 38-ամյա ոստիկանության ավագ Տիգրան Առաքելյանը զոհվել է, իսկ նրա համածառայակից Արսեն Հակոբյանը՝ ստացել վնասվածքներ գլխի շրջանում: Ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու, զենքը խլելու եւ ոստիկանին սպանելու կասկածանքով ձերբակալվել են երկու եղբայրներ, նրանցից մեկն անչափահաս։