Search
Close this search box.

ԱԱԾ են կանչվել Հրայր Թովմասյանի հայրն ու երկու դուստրերը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը կանչվել են ԱԱԾ, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։

«Հենց նոր տեղեկացա, որ անհասկանալի պատճառով վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։

Տղե՜րք, դուք հասկանու՞մ եք ինչ եք անում, հասկանու՞մ եք ինչ կարմիր գծեր եք տրորում»,-գրել է նա։