Search
Close this search box.

Բաքվեցին դանակահարել է կնոջն ու զոքանչին եւ շտապելու պատճառով ընկել ավտոբուսի տակ

Բաքվում ահավոր սպանություն է կատարվել։ Ինչպես տեղեկացնում է APA-ն, Վագիֆ Հուսեյնովը (ծնվ. 1971 թվականին) մորթել է 70-ամյա կնոջը՝ Թարանա Իսմայլովային եւ 85-ամյա զոքանչին։ Երկու կանայք տեղում մահացել են։ Ըստ տեղեկության՝ կինը նրա զարմուհին էր, իսկ զոքանչը՝ մորաքույրը։

Սպանելով կանանց՝ Վ.Հուսեյնովը այրել է մարմինները։ Շտապով դուրս գալով հանցանքի վայրից՝ Վ.Հուսեյնովն ընկել է ավտոբուսի տակ։ Տուժածին հասցրել են քաղաքային հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է հանցագործության հանգամանքները։