Search
Close this search box.

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտվեց ընտրական փուլի Ֆինլանդիայի դեմ արտագնա խաղում և գործնականում դուրս մնաց Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարից:

Մեր ընտրանին պարտվեց 0-3 հաշվով։

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացեց Ֆրեդրիկ Յենսենը։ Երկրորդ կեսում դուբլ ձևակերպեց ֆինների առաջատար Տեեմու Պուկին՝ գրավելով Արամ Հայրապետյանի պաշտպանած դարպասը 61-րդ և 88-րդ րոպեներին։

Ընտրական այս ցիկլում Հայաստանին մնացել է 2 հանդիպում: Նոյեմբերի 15-ին Երեւանում կընդունի Հունաստանին, 3 օր անց Պալերմոյում կհյուրընկալվի Իտալիային: