Search
Close this search box.

Պաշտպանը` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին. Գրիգորյանը դատական նիստին ներկա չէր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ շրջանների նստավայրում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեկնարկել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Մանվել Գրիգորյանը կրկին ներկա չէ դատական նիստին։ Քննարկում են արտագնա դատական նիստեր անցկացնելու տարբերակը։

Մեղադրողն ասում է` պետք է սպասել միջգերատեսչական բժշկական հանձնաժողովի եզրակացությանը։ Պաշտպան Լևոն Բաղդասարյանը կրկին միջնորդում է փոխել Մանվել Գրիգորյանի կալանքը 5 մլն դրամով։ Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը կարիք ունի արևի լույսի, խնամակալների: «Նրա վիճակը շատ ծանր է, ամեն օր վատթարանում է»,- հայտարարեց պաշտպանը: