Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Կենդանի թաղված» նորածնի են գտել

Հնդկաստանում կավե տարայի մեջ թաղված, կտորով փաթաթված նորածին աղջկան ողջ են գտել, գրում է բրիտանական The Sun-ը:

Երեք օրական երեխային գտել է ամուսնական մի զույգ: Ամուսինները հուղարկավորելիս են եղել իրենց նորածին դստերը, երբ մեկ այլ երեխայի լացի ձայն են լսել:

«Ինչ-որ պահի ինձ թվաց, որ դուստրս վերակենդանացել է, սակայն ձայնը լսվում էր այլ տեղից: Բանվորները գերեզման էին փորում և բահը հարվածեց ինչ-որ ամանի, որը պայուսակի մեջ էր պահված: Երբ պայուսակը հանեցինք՝ գտանք կտորի մեջ փաթաթված մի երեխա: Նա ողջ էր և լաց էր լինում»,- պատմել է ականատես Հիտեշ Կումարը:

Ամուսիններն անմիջապես շտապօգնություն և ոստիկանություն են զանգահարել: Նորածնին հոսպիտալացրել են, իսկ բժիշկների տեղեկացմամբ՝ երեխան այս պահին գտնվում է հիպոթերմային վիճակում, ունի թթվածնային անբավարարություն:

«Երեխային փրկած ամուսնական զույգը հիվանդանոցում է` երեխայի հետ, և մտադիր է որդեգրել նրան»,- հայտնել են հիվանդանոցից:

Սակայն մինչ այդ , ոստիկանները փորձում են գտնել երեխայի իրական ծնողներին և կան կասկածներ, որ երեխային ողջ թաղել են ծնողների համաձայնությամբ:

 

 

Դիտեք նաև