Search
Close this search box.

Տղամարդը սպանել է կնոջն ու չորս երեխային. սպանությունից առաջ հաղորդագրություն է թողել

Կասկածյալը ճանապարհորդում էր կեղծ անձնագրով, որը գողացել էր 2014 թվականին: Դե Լիգոնին հայտնաբերել են մատնահետքերի միջոցով: Ձերբակալության պահին նա չի դիմադրել:

Նշվում է, որ Լիգոնը հետախուզվում էր կնոջն ու չորս երեխաներին` 21, 18, 16 և 13 տարեկան, սպանելու մեղադրանքով:

Ընտանիքի անդամների դիերը հայտնաբերվել էին 2011 թվականին ապրիլին` Նանտ քաղաքի իրենց տան այգում թաղված: Տղամարդն այդ ժամանակ դիմել էր փախուստի:

Ոստիկանությունը հայտնաբերել էր նաև հաղորդագրություն` ուղարկված 2010 թվականին, որում դե Լիգոնը պատմել էր, որ ցանկանում է սպանել ընտանիքի անդամներին: Դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: