Search
Close this search box.

Նոր նշանակումներ ոստիկանությունում. Երևանը ՃՈ նոր պետ ունի

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը մի շարք հրամաններ է ստորագրել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Սարգսյանի հրամանով Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արման Հակոբյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի անձնակազմի գծով տեղակալ:
Երևանի ճաապարհային ոստիկանության պետ է նշանակվել Վահան Էվինյանը, ով զբաղեցնում էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնը:

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանը ազատվել է նշված պաշտոնից և ուղարկվել ոստիկանության կադրերի ռեզերվ:

Ճամապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար է նշանակվել Արսեն Մարդոյանը, ով մինչ այդ աշխատում էր նույն գումարտակի հրամանատարի տեղակալ:

Արմեն Սարգսյանը նշանակվել է Երևանի հաշվառման-քննական բաժանմունքի պետ:

Երևանի ճանապարհային ոստիկանության անձնակազմի գծով տեղակալ է նշանակվել Արթուր Բեքթաշյանը: