Search
Close this search box.

«Պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր պատմական հանդիպում ունեցանք Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզիոեւի հետ:

Որքան էլ տարօրինակ թվա՝ Հայաստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները երբեք պաշտոնական հանդիպում չեն ունեցել եւ սա առաջին նմանատիպ հանդիպումն է:

Նախագահ Միրզիոեւն ինձ հրավիրեց պաշտոնական այց կատարել Տաշքենդ: Ես էլ նրան հրավիրեցի պաշտոնական այց կատարել Երեւան: