Search
Close this search box.

Ձերբակալված ևս մեկ նախկին պաշտոնյայի տեղափոխեցին հիվանդանոց

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ, մի քանի քրեական գործերով մեղադրյալ և ՀՀ ԱՆ «Երևան» ՔԿՀ կալանավոր Գագիկ Խաչատրյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց՝ ստուգման և հետազոտություն անցնելու համար:

Այս մասին տեղեկությունը հաստատեց ՀՀ ԱՆ ՔԿ լրատվական ծառայության ղեկավար Նոնա Նավիկյանը: «Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն՝ հետազոտման»,-ասաց Նավիկյանը:

Հիշեցնենք, որ ԱՆ «Երևան» ՔԿ մեկ այլ կալանավոր՝ Ռոբերտ Քոչարյանն էլ այս օրերին գտնվում է «Իզմիլյան» ԲԿ-ում, որտեղ երեկ ենթարկվել է վիրահատության: