Search
Close this search box.

Արթուրն ու Վիտյոկը. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էրում անդրադարձել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը և դիմել գլխավոր դատախազին.

Այ Արթուր ջան, եթե չեմ սխալվում բախտի քմահաճույքով կամ թյուրիմացաբար դեռ զբաղեցնում ես Գլխավոր Դատախազի աթոռը:
Այդ աթոռը իր բոլոր առավելություններով հանդերձ, ունի նաև պարտականություններ: Առավելությունները գիտես,անպատիժ կաշառք վերցնել, շինծու գործեր սարքել, բյուջէ ուտել և այլն էլ չասեմ:
Եթե պարտավորությունները չգիտես, ասեմ:
Ասենք այդ պարտականություններից մեկը դա քրեական գործ հարուցելնա, երբ առկա է առերևույթ հանցակազմ:Քր. դատիօրի 177 –րդ, 27-րդ հոդվածներ:
Հիմա Արթուր ջան, ասեմ քեզ, Վիտյոկի հայտարարությունը իր մեջ հանցակազմ է պարունակում, մեկի փոխարեն մի քանի:
…Ահաբեկչություն
…Մահվան սպառնալիք
…Պետական դավաճանություն
Եթե սա էլ չգիտես, մտի arlis.am կայք, որոնման մեջ գրի քրեական օրենսգիրք, սեղմի որոնել, կբերի: Հենց կբերի կարդա: Եթե կարդաս ու չհասկանաս, գրի, մի նեղվի, կբացատրեմ:
Հա, բնավորությանդ համաձայն, Սերժին չհարցնես, չի թողնի հարուցես:Գիտես ինչու, էլ չասեմ:
Բայց հասկացի, որ չհարուցես, փուռը կգնաս ու կդատվես:
Տերդ ո՞վա բանտում, դու էլ սիրուն անուշիկ տղա ես, դե հասկացար ինչ եմ ասում:
Լսի, արի հարուցի, հենց Սերժը հարձակվի վրեդ, կասես շեֆ ջան, Վիտյոկը որ տեսանյութում խոսում էր, սեղանին հայելի էր դրած ու մեջը ձու էր երևում, դե քանի որ դու կարգադրել ես, որ հենց հայելին ու ձուն մի տեղ լինեն քրեական գործ հարուցեմ, ես էլ հարուցեցի:
Այդպես կպլստաս:
Ինձ թվումա հասկացար ինչ եմ ասում:
Լավ այսօր վերջացրեցինք, սրան տարեք չստերս բերեք:

Արտակ Գալստյան