Search
Close this search box.

Կրեմլից հայտնել են, թե ով չի շնորհավորել Պուտինին տարեդարձի առթիվ

Կրեմլից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ ոչ մի շնորհավորական ուղերձ չեն ստացել ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփից և Վլադիմիր Զելենսկուց:

Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Կրեմլից ընդգծել են նաև, որ երբեմն ուշացումների պատճառով շնորհավորական ուղերձները կարող են ուշ տեղ հասնել:

Հիշեցնենք, որ իր 67-ամյակը Պուտինը նշել է հոկտեմբերի 7-ին:

«Մինչև օրվա ավարտը հոկտեմբերի 7-ին ես ստացված շնորհավորանքների մեջ չեմ նկատել ուղերձ Թրամփից և Զելենսկուց: Դրանք կամ չկան, կամ կարող են ուշացումով տեղ հասնել: Երբեմն դիվանագիտական ալիքներով դրանք կարող են ուշ տեղ հասնել: Կամ ընդհանրապես կարող են տեղ չհասնել»,- ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Վերջինս ավելի վաղ հայտել էր, որ իր ծննդյան տարեդարձը ՌԴ ղեկավարը նշել է ընկերների և հարազատների շրջանում, իսկ առավոտից շնորհավորականքներ է ստացել արտասահմանցի գործընկերներից:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի բնակիչները համացանցում ակտիվորեն լուսանկարներ և տեսանյութեր էին հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես է անհայտ անձն ինքնաթիռով պտույտներ կատարում հոլիվուդյան երկնքում՝ գրելով VVP67 հեշթեգը: