Search
Close this search box.

Սեյրան Օհանյանը Քոչարյանի անազատությունը սպառնալիք չի համարում

Պաշտպանության նախկին նախարար, մարտիմեկյան հայտնի գործում մեղադրյալ կարգավիճակ ունեցող Սեյրան Օհանյանին լրագրողները հոկտեմբերի 7-ին հարց ուղղեցին, թե հայկական երկու պետությունների անվտանգության ինչ սպառնալիք նկատի ունեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները: Նրանք՝ տարբեր բնագավառի տարբեր գործիչներ, հոկտեմբերի 7-ին տարածել են հայտարարություն, որում խոսում են այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանի անազատությունը բերելու է հայկական երկու պետությունների անվտանգության լուրջ սպառնալիքի:

Պաշտպանության նախկին նախարար Օհանյանը լրագրողների հարցին պատասխանել է, թե պետք է հարցն ուղղել այն մարդկանց, ովքեր խոսել են դրա մասին, նրանք պետք է ասեն, թե ինչ սպառնալիք նկատի ունեն:

Փաստացի, Սեյրան Օհանյանը հրաժարվեց միանալ այն մտքին, որ արտահայտել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները իրենց հայտարարության մեջ:

Պաշտպանության նախկին նախարարը փաստորեն չի համարում, որ Ռոբերտ Քոչարյանի անազատությունը սպառնալիք է ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար: