Search
Close this search box.

Գլխավոր դատախազը չեզոքացնում է մարտի 1-ի առանցքային վկային

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .

Նախկինում անրադարձել ենք, որ Հայելի.ամ կայքի դեմ իրականացված ակցիայի փաստով, Գլխավոր Դատախազի ցուցումով հարուցվել է քրեական գործ:
Ակցիան իրականացրած երիտասարդներ՝ Հայկ Ստեփանյանը, Դավիթ Հովհանիսյանը, Սարգիս Մանուկյանը և Արտակ Մարգարյանը արդեն հարցաքննվել են որպես կասկածյալ:

Համացանցում երիտասարդները հղում կատարելով Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան էջին, հավաստի կասկած են հայտնել այն մասին, որ իրենց դեմ քրեական գործ հարուցելու առերևույթ ցուցումը Գլխավոր Դատախազին, իր խորհրդականի միջոցով տվել են ՀՅԴ անդամներ՝ Գեղամ Մանուկյանը և Բագրատ Եսայանը:

Անկեղծ ասած մի քիչ տարօրինակ էր, ՀՅԴ-ի այդ աստիճան շահագռգռվածությունը Հայելի.ամ կայքի միջադեպի և արտաքուստ անվնաս այս երիտասարդներին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Սակայն այսօր ստացանք տեղեկատվություն, որը առերևույթ ամբողջովին ոչ միայն հիմնավորեց ՀՅԴ-ի շահագռգռվածությունը, այլ նաև ստիպեց մեզ Հայելի.ամ կայքի դեմ իրականացված ակցիայի հետևանքով հարուցված քրեական գործը դիտարկել լրիվ այլ տեսանկյունից:
Պարզվում է ակցիայի մասնակիցներից Հայկ Ստեփանյանը հանդիսանում է առանցքային վկա Մարտի մեկի մայր գործով և արդեն հարցաքննվել է ՀՔԾ ում:
Ըստ աղբյուրի Հայկ Ստեփանյանի ցուցմունքները ունեն կարևոր և առանցքային նշանակություն Մարտի 1-ի գործի բոլոր հանգամանքների բացահայտման համար:

Ավելին, քոչարյանական թևը ամեն ինչ կտա, որպեսզի Հայկ Ստեփանյանը ցուցմունք չտա, կամ վերջինիս ցուցմունքները դառնան անարժանահավատ:
Տրամաբանական է, որ եթե Հայելի.ամ կայքի գործով մեղադրանք առաջադրվի Հայկ Ստեփանյանին, ապա Քոչարյանական թևը կվիճարկի նրա ցուցմունքները, այն հիմքով, որ դրանք տրված են մեղադրյալի կողմից, ճնշումների տակ և այլն:
Այս հանգամանքը նաև բացատրում է Գլխավոր Դատախազի շտապողականությունը, հանգստյան օրով ցուցում տալու, քրեական գործ հարուցելու և Հայկ Ստեփանյանին որպես կասկածյալ ներգրավելու հարցում:

Վերը նշվածից կարելի է ենթադրել, որ Մարտի 1-ի կոծկման, առանցքային վկաներին չեզոքացնելու գործին միացել է նաև ՀՀ Գլխավոր Դատախազի պաշտոնը զբաղեցնող, Սերժ Սարգսյանի հոգեզավակ, Արթուր Դավթյանը:
Սրանով նաև հիմնավորվում է Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչների մտավախությունները, որ Մարտի 1-ի գործով վկաներին վտանգ է սպառնում: