Search
Close this search box.

Ապրիլյան պատերազմի ընթացքում որտեղ է եղել Յուրի Խաչատուրովը . ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն անդրադարձել է Ապրիլյան պատերազմի ընթացքում ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովի գտնվելու վերաբերյալ հարցին:

«Դատարանը պետք է վերջնականապես պարզի, թե որտեղ է եղել այդ ժամանակահատվածում Յուրի Խաչատուրովը: Ամբողջ մի ծառայություն է նախատեսված, որը ֆիքսում է՝ ով երբ է գալիս ու գնում: Մեկ-երկու հոգի չեն կարող որևէ մեկի մասին ասել՝ եկել է, թե ոչ»,- ասաց Դավթյանը:

Յուրի Խաչատուրովի պաշտպանի հարցին ի պատասխան ԳՇ պետ Արտակ Դավթյանը հայտնել էր, որ Խաչատուրովը 2016թ. ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի մասին տեղեկանալուց 20-25 րոպեի ընթացքում ժամանել է հրամանատարական կետ:

Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: