Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինքնասպանության փորձ Դավթաշենի կամրջի վրա. ոստիկանները վայրկյանների ճշգրտությամբ են փրկել կնոջ կյանքը

Աջափնյակ վարչական շրջանի մոտ 35-ամյա բնակիչ Խոսրովյան Մարինան (Նիկիտա)  քիչ առաջ Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ է կատարել: Նա այն աստիճանի է ոտքն անցկացրել ճաղավանդակի հակառակ կողմը, որ ծառայությունն իրականացնող ոստիկաններին վայրկյանների ճշգրտությամբ է հաջողվել փրկել Մարինայի կյանքը: Այս պահին տեղում աշխատում են Ոստիկանության, ԱԻՆ և շտապ օգնության աշխատակիցները:

Ոստիկանության աշխատակիցները՝ ArmԼife.am-ի հետ զրույցում նշեցին, որ երբ նրան ճաղավանդակից ետ են բերել, հավանաբար լարվածության հետևանքով՝ նա կորցրել է գիտակցությունը: Այս պահին շտապ օգնության աշխատակիցներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, որից հետո Մարինային կտեղափոխեն Ոստիկանության Մաշտոցի բաժին` հանգամանքները պարզելու համար:

ArmLife.am