Search
Close this search box.

«Բարեկամության» գետնանցման մուտքերի կրպակները քաղաքապետարանն ապամոնտաժում է

«Բարեկամության» աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսփ Կուբատյանը՝ նշելով, որ դրանք ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի։

«Բարեկամության գետնանցման մուտքն է։ Աստիճանների վրա կառուցվել էին կրպակներ, որոնք հակասում էին բոլոր հնարավոր նորմերին, այդ թվում մետրոյի տարհանմամ նորմերին։ Ապամոնտաժելուց հետո տարածքը կբարեկարգվի»,- գրել է նա՝ կից հրապարակելով ապամոնտաժվող կրպակների լուսանկարներ։